Հրդեհ «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի տարածքում

Աննա Կոստանյան 13.07.2023 - 13:39
13.07.2023 - 13:39 դիտում

Հուլիսի 13-ին, ժամը 11։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի տարածքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։55-ին, մարվել՝ 12։04-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ