Հրդեհ Շիրակի մարզում

Աննա Կոստանյան 16.10.2020 - 16:20
16.10.2020 - 16:20 դիտում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14։21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 3-րդ փակուղու թիվ 5 հասցեում գտնվող երկաթյա տնակում (27 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 18:22-ին: Այրվել են տնակի ներսի երեսպատումը, փայտյա կառուցատարրերը, ներսում կուտակած վառելափայտը (մոտ 1 խմ), գոմաղբը (մոտ 1 խմ) և անասնակերը (մոտ 100 հակ):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ