Հրդեհ Ղարիբջանյան գյուղի պահեստներից մեկում. մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ

18.01.2025 - 13:23 դիտում

Հունվարի 18-ին՝ ժամը 09:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում այրվում է պահեստ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ խճուղում գտնվող կաղամբի պահեստում (մոտ 1200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ 11:27-ին:

Պահեստում այրվել է անասնակեր (մոտ 100 հակ), և մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ