Հրդեհ Գյումրու մթերային խանութներից մեկումր

Աննա Կոստանյան 16.01.2023 - 10:52
16.01.2023 - 10:52 դիտում

Հրդեհ Գյումրի քաղաքում
Հունվարի 16-ին, ժամը 02։16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի խանութի տանիքում (մոտ 110 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:50-ին: Այրվել են երկրորդ հարկի առաստաղը՝ մասամբ և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), ջերմահարվել՝ մոտ 20 քմ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ