Հրդեհ Գյումրիում. այրվել են 6 տների տանիքներից ընդհանուր մոտ 250 քմ հատված

Աստղիկ Խաչատրյան 27.11.2021 - 10:40
27.11.2021 - 10:40 դիտում

Նոյեմբերի 27-ին, ժամը 00:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են 6 տների տանիքներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 03:54-ին: Այրվել են Սունդուկյան և Մազմանյան փողոցներում գտնվող 6 տների տանիքներից ընդհանուր մոտ 250 քմ հատված։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ