Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր

Աննա Կոստանյան 1.05.2026 - 15:48
1.05.2026 - 15:48 դիտում

Մայիսի 1-ին՝ ժամը 10։21-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի 16-րդ փողոցում այրվում է անասնագոմ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բենիամին գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակին կից այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։54-ին, մարվել՝ 11։35-ին։ Այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ