Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Աստղիկ Խաչատրյան 15.05.2024 - 20:22
15.05.2024 - 20:22 դիտում

Մայիսի 15-ին՝ ժամը 12:25-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա։
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում այրվել է BMW մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ.)  սրահը և բեռնախցիկը․ հրդեհը մարվել է տեղի ուժերով։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ