Հրդեհվել է ավտոմեքենա․ վարորդի վիճակը ծանր է

Աստղիկ Խաչատրյան 21.07.2023 - 19:10
21.07.2023 - 19:10 դիտում
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։28-ին, քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1967 թ․)․ վարորդը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։04-ին, մարվել՝ 14։16-ին։ Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ