Հրդեհների վերաբերյալ ստացվել է 45 ահազանգ

7.08.2021 - 09:44 դիտում

Օգոստոսի 5-6-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 45 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5,6 հա, էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 7000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1,2 հա, Ոսկեվազ գյուղում՝ 4000 քմ, Մաստարա գյուղում՝ 3 հա, Կարբի գյուղում՝ 5000 քմ,

Արարատի մարզի Հայանիստ գյուղում՝ 2 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 300 քմ, Արևաշատ գյուղում՝ 5 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 8,6 հա, Եղվարդ քաղաքում՝ 2400 քմ, Չարենցավան քաղաքում՝ 2 հա, Նոր Գեղի գյուղում՝ 8 հա, Արզնի գյուղում՝ 300 քմ, Պռոշյան գյուղում՝ 2000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 2,4 հա, Լեռնակերտ գյուղում՝ 300 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 1000 քմ, Նռնաձոր գյուղում՝ 15 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 800 քմ ,

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ 5 հա, Կոթի գյուղում՝ 2500 քմ, Չինարի գյուղում՝ 2 հա,

Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 3000 քմ, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ 2 հա, Եղվարդ-Զորավան ավտոճանապարհին՝ 9000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 66,5 հա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ