Հրդեհ՝ Ստեփանակերտում

Հրաչ Սահակյան 26.03.2021 - 21:48
26.03.2021 - 21:48 դիտում
Այսօր՝ ժամը 16:54-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտի Աշոտ Հովհաննիսյան 18 հասցեի բնակելի տան նկուղում հրդեհի բռնկման մասին:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Հրդեհի պատճառ է հանդիսացել նկուղում առկա չոր խոտածածկի այրումը:

Փրկարարների արհեստավարժության շնորհիվ հրդեհը չի հասցրել տարածվել, ինչի արդյունքում հաջողվել է բնակելի տունը փրկել ամբողջությամբ այրումից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ