Հրապարակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը

Աննա Կոստանյան 31.05.2024 - 17:18
31.05.2024 - 17:18 դիտում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի գործով դատավճիռը:

Դատավճռով Սերժ Սարգսյանը արդարացվեց պետական բյուջեյից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար: Բարսեղ Բեգլարյանը նույնպես արդարացվեց խոշոր չափի հափշտակություն կատարելուն դրդելու, իսկ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը՝ օժանդակելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ