Հրաժարականի պահանջից հետո Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը

16.11.2024 - 12:42 դիտում

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է հանրապետության մայրաքաղաք Սուխումը։

Տեղեկությունը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է նախագահի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Ասլան Բժանիան գտնվում է հայրենի Տամիշ գյուղում։

Նոյեմբերի 15-ին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում մարդիկ բողոքի ցույց էին անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։ Սկզբում ցուցարարները բեռնատարով կոտրել էին խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել, ապա շրջափակել նախագահականը:

Ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը: Նրանք ձվեր ու շշեր էին նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք իրենց հերթին ծխային ռումբեր էին օգտագործել։ Խորհրդարանի մոտ կրակոցներ էին հնչել: Բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ:

Նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ ճնշումներն անընդունելի են։ Նաև բնակիչներին կոչ է արել չտրվել սադրանքներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ