Դպրոցներից մեկում աշակերտի անհայտ գազ օգտագործելու հետևանքով ԲԿ է տեղափոխվել 12 երեխա

Աննա Կոստանյան 27.01.2023 - 13:31
27.01.2023 - 13:31 դիտում

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ