Հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն չկա․ Իրանի ԱԳ նախարար

24.06.2025 - 09:56 դիտում

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ներկայում Իսրայելի հետ կրակի դադարեցման մասին համաձայնություն ձեռք բերված չէ։

«Ներկայում կրակի կամ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնություն չկա։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին վերջնական որոշում մենք կկայացնենք ավելի ուշ»,- իր տելեգրամյան ալիքում գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իսրայելն ու Իրանը համաձայնել են առաջիկա ժամերին ամբողջապես դադարեցնել կրակը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ