Հռոմի Պապը Երևանի և Բաքվի միջև երկխոսության հորդոր է հղել

Աննա Կոստանյան 2.10.2023 - 10:15
2.10.2023 - 10:15 դիտում

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ես դարձյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կոչ եմ անում: Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կհանգեցնեն ամուր համաձայնագրի, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին:

Աղոթում եմ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի զոհերի համար»,- հավելել է Հռոմի Պապը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ