Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի. Էրդողան

Աննա Կոստանյան 12.07.2024 - 10:06
12.07.2024 - 10:06 դիտում

Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, և խաղաղություն կհաստատվի։ Այդ մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի մինչև այս տարեվերջ։

«Մենք ցանկանում ենք տեսնել այդ հաշտեցումը որքան հնարավոր է շուտ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նրա խոսքով, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի իշխանությունները դրական քայլեր են նախաձեռնում այդ ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ