Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. Պապոյան

Աննա Կոստանյան 18.11.2024 - 16:44
18.11.2024 - 16:44 դիտում

Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։
Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»,- ասված է գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ