Հունվարի 1-ից մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31 հազար 838 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 821 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ․ վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 30.06.2025 - 21:26
30.06.2025 - 21:26 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31 հազար 838 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1318 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 821 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +113 միլիոն դրամ):

«Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ