Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար կապահովվեն խելամիտ հարմարեցումներ

11.12.2022 - 10:43 դիտում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։

Հաշմանդամություն ունեցող անձինք խելամիտ հարմարեցման համար կարող են դիմել, եթե սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ