Հունվարի 1-ից Էստոնիայում օրինականցվեցին նույնասեռ ամուսնությունները

1.01.2024 - 23:18 դիտում
2024 թվականի հունվարի 1-ից Էստոնիայում ուժի մեջ է մտել նույնադեռ ամուսնությունները երկրում օրինականացնող օրենքը։

Էստոնիան դարձավ հետխորհրդային տարածքում առաջին պետությունը, որն օրինականացրեց ԼԳԲՏ ամուսնությունները։ Երկրի օրենսդրությունը փոխելու որոշումը միաձայն չի ընդունվել՝ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 55 պատգամավոր, դեմ են արտահայտվել 34 էստոնացի պատգամավորներ, քվեարկությանը ներկա չի եղել 11 մարդ։ Միայն մեկ պատգամավոր է ձեռնպահ քվեարկել։

Այժմ, համաձայն ընդունված փաստաթղթի, Էստոնիայում երկու չափահաս կարող են ամուսնանալ՝ անկախ սեռից։ Նաև նման զույգերը կկարողանան երեխաներ որդեգրել։

Նախկինում՝ 2014 թվականից, Էստոնիայում գործում էր քաղաքացիական միությունների մասին օրենք, ըստ որի՝ ԼԳԲՏ զույգերը կարող են գրանցվել որպես համատեղ բնակվողներ։ Օրենքը նրանց թույլ է տալիս օրինական կերպով մասնակցել միմյանց կյանքին, սակայն նրանց ծնողական հավասար իրավունքներ և երեխաներին որպես հետերոսեքսուալ զույգեր որդեգրելու հնարավորություն չէր տալիս։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ