Հունիսի 20-ին թավիշի ժամանակներն անցնում են, և գալիս է պողպատե մանդատի ժամանակը. Փաշինյան

Աննա Կոստանյան 14.06.2021 - 16:28
14.06.2021 - 16:28 դիտում

Հայաստանում ընտրակաշառատուների և ընտրական «տասովշչիկների» նկատմամբ պայքարը շարունակվում է: Տեղի են ունեցել հերթական ձերբակալությունները, այս անգամ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում. Ավշարում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Նա հավաստիացրեց, որ պողպատե մուրճով զբաղվելու է բոլոր նրանցով, որոնք «փորձելու են ՀՀ քաղաքացու ընտրական կամքին բռնանալ»:

«Ես ասում եմ՝ պողպատե մանդատով բոլոր այդ մարդկանց՝ լինեն ՏԻՄ-երում, մասնավոր հիմնարկներում, ովքեր քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ փորձում են ապօրինի ներգործություն ցուցաբերել, նրանց նկատմամբ ես ինքս զբաղվելու եմ հատ-հատ: Զգուշացնում եմ՝ հունիսի 20-ին թավիշի ժամանակներն անցնում են, և վրա է գալիս պողպատե մանդատի ժամանակը»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ