Հունիսի 14-17-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 196 դեպք

Աննա Կոստանյան 17.06.2024 - 14:41
17.06.2024 - 14:41 դիտում

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 14-17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 196 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, ֆիզիկական ներգործության՝ 24, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, հոգեկան ներգործության՝ 17, խարդախության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խուլիգանության՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու՝ 6-ական, փաստաթուղթ կեղծելու՝ 5, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու՝ 4, բնակարանային գողության ու վստահված գույքը հափշտակելու՝ 3, սպանության փորձի, զենք-զինամթերքի առգրավման, ինքնավնասման և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, խոշտանգման, մարդու առևանգման, , մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ավազակության, կողոպուտի, դրամանենգության, թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքներ ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու ու անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ դրան մասնակից դարձնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կողոպուտի և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 72 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ