Հունիսի 11-ից օգոստոսի 30-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Աստղիկ Խաչատրյան 16.05.2024 - 11:23
16.05.2024 - 11:23 դիտում
Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ը։

Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 5151 քաղաքացու, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպայական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային մասնագիտություններով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ