Հունաստանում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել

17.07.2022 - 12:59 դիտում
Հունաստանում կործանված ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռը տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր, հայտնում է Associated Press-ը։

«Ինքնաթիռում ութ մարդ է եղել։ Այն տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր, հիմնականում՝ պայթուցիկ։ Սակայն տեղի պաշտոնյաներն ասել են, որ կոնկրետ տեղեկություններ չունեն բեռի մասին և տարբեր տեղեկություններ են տրամադրել ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի մասին»,- գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով հունական լրատվամիջոցներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռի բեռի անհայտ նյութով թունավորության պատճառով տարհանել են հրշեջներին, բժիշկներին և տեղի բնակիչներին։

Նաև վթարի վայրին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից, փակել պատուհանները և կրել պաշտպանիչ դիմակներ։ Իշխանությունները դեռևս չեն կարողացել պատասխանել, թե արդյոք վթարի ենթարկված ինքնաթիռում վտանգավոր քիմիական նյութեր են եղել։

Պագայոյի մունիցիպալիտետի քաղաքապետ Ֆիլիպոս Անաստասիադեսը հայտնել է, որ երկու ժամ շարունակ պայթյուններ են լսվել ինքնաթիռի կողմից։ Ուկրաինական ինքնաթիռը կործանվել է շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին։ Այն Սերբիայից Հորդանան էր թռչում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ, ուղևորներ չեն եղել։ Հայտնի է, որ ինքնաթիռի շարժիչները խափանվել են, ինչից հետո օդաչուն վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել։ Կավալայի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ