Հունաստանի նախկին վարչապետ Սամարասը դեմ է Թուրքիայի հետ բանակցություններին

Հրաչ Սահակյան 25.01.2021 - 20:15
25.01.2021 - 20:15 դիտում

Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը դեմ է արտահայտվել Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը՝ հայտնում է ermenihaber-ը։

Նա խիստ քննադատության է ենթարկել ներկա վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այսպես կոչված «հանդարտեցման դոկտրինը» և համոզված է, որ ծովահենների հետ հնարավոր չէ բանակցություններ վարել։

Անտոնիոս Սամարասին մտահոգել է նաև փաստը, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վերսկսումը կհանգեցնի Եվրամիության կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ