Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնությունը Երևանում է

Գոհար Ստեփանյան 14.12.2020 - 11:56
14.12.2020 - 11:56 դիտում

Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության ինքնաթիռը Երևան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։  ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հումանիտար օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ։

Հումանիտար օգնությունը Հայաստանում դիմավորել են ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը,  Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամ Համեստուհի Սասունեանը և Հայաստանյան շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը:

Հայաստան հումանիտար օգնությունն ուղարկվել է Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ