Հունական Սանտորինի կղզում 5 մագնիտուդով ավելի քան 500 ստորգետնյա ցնցում է գրանցվել

4.02.2025 - 20:13 դիտում

Հունական հայտնի զբոսաշրջային Սանտորինի կղզում վերջին օրերին երկրաշարժեր են գրանցվում: Հարյուրավոր մարդիկ ստիպված են լքել կղզին:

Իշխանությունների որոշմամբ՝ Սանտորինիում և շրջակա տարածքներում հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել, դպրոցները փակվել են, զանգվածային միջոցառումները՝ հետաձգվել:

Կղզում մինչև 5 մագնիտուդով ավելի քան 500 ստորգետնյա ցնցում է գրանցվել: Նշվում է, որ սեյսմիկ ակտիվությունը առաջիկա օրերին կարող է պահպանվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ