Թիֆլիսում ծնված ու Բոստոնում ապրող Սեդա Մաթևոսյանը ճանաչված նկարչուհի է, այս օրերին հյուրընկալվել
է Գյումրիում շատ կարևոր նախաձեռնությամբ: 44 օրյա պատերազմում վիրավորում ստացած 5 տղաների հետ ու վերջիններիս համար Տիկին Սեդան Գյումրիում մեկնարկել է «Հույսի տիկնիկներ» ծրագիրը, որի վերջնարդյունքը տիկնիկային ներկայացումներն են: Սեպտեմբերի 8-ից, 5 օրով կմեկարկեն հյուրախաղերը: Եվ այսպես, սեպտեմբերի 8-ին մեկնարկը կտրվի Հովիտից, սեպտեմբերի 9-ին խումբը կլինի Ծաղկաշենում, 10-ին՝ Արևիկում, 11-ին՝ Առափիում, 12-ին՝ Գյումրու Գեղագիտական կենտրոնում:
