10 բեռնատարից կազմված շարասյունը այս առավոտ Երևանից շարժվել է դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահման։ Այս մասին X-ի իր էջում գրել է ֆրանսիացի լրագրող Գաբրիել Գավինը։
Նա նշել է, որ սա կազմակերպվել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից նախաձեռնած օգնության շրջանակում։