Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով մուտք է գործել ԼՂ. դրանում կենսական նշանակության ապրանքներ են

Աննա Կոստանյան 12.09.2023 - 10:31
12.09.2023 - 10:31 դիտում

Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով:

Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»,- տեղեկացնում են շտաբից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ