Հուլուսի Աքարը կարևորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը

Աննա Կոստանյան 2.02.2023 - 17:26
2.02.2023 - 17:26 դիտում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում ընթացող «Ձմեռ-2023» զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրվա իր ելույթում վերահաստատել է Անկարայի աջակցությունը Բաքվին:

«Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես գիտեք, մինչ օրս մենք ամբողջ ուժով աջակցել ենք Ադրբեջանին իր իրավացի գործում և այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել»,- ասել է Աքարը։

Նա նաև աջակցություն է հայտնել «Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման և կայունության ապահովման ջանքերին», կարևորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը:

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ Աքարը նշել է, թե դա տնտեսական, սոցիալական առումով լուրջ օգուտներ կապահովի Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ