Հուլիսի 10-11-ը հրդեհների վերաբերյալ 17 ահազանգ է ստացվել

Աստղիկ Խաչատրյան 12.07.2021 - 09:09
12.07.2021 - 09:09 դիտում

Հուլիսի 10-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 36 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1․5 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 4000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 950 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Աղձք գյուղում՝ 2500 քմ,

Արարատի մարզի Այգեստան գյուղում՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 1000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2․5 հա, Բալահովիտ գյուղում՝ 6000 քմ,

Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում՝ 5 հա,

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 10 հա,

Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 50 հա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ