Հուլիսի 1-ից կենսաթոշակները կբարձրանան. նվազագույն չափը սահմանվում է 36 000 դրամ՝ 31 600-ի փոխարեն

Աննա Կոստանյան 29.06.2023 - 13:59
29.06.2023 - 13:59 դիտում

Չզեկուցվող հարցերի փաթեթում մենք ընդունեցինք ևս մեկ արդեն հայտարարված որոշում. հուլիսի 1-ին կենսաթոշակների հերթական բարձրացման մասին: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ներկայացվող նախագծով մենք, ըստ էության, իրականացնում ենք Կառավարության ծրագրում տված խոստումը նվազագույն և միջին կենսաթոշակի չափերը հավասարեցնելով համապատասխանաբար պարենային և սպառողական զանբյուղների արժեքներին: Մենք այս մոտեցումները դեռ 2022-ին 2 անգամ թոշակների նույն տրամաբանությամբ բարձրացում ենք ունեցել և հետվճարի ինստիտուտն ենք ներդրել: Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36,000 դրամ 31,600 դրամի փոխարեն, միջին կենսաթոշակը կբարձրանա 7.1 տոկոսով 46 100 դրամից հասնելով 49 700-ի. զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87 590 դրամից կհասնի 91 600 դրամի, և ասեմ որ օրինակ այս բարձրացումով 2026 թվականի նվազագույն կենսաթոշակի պարենային զամբյուղին հասնելու կառավարության ծրագրով ամրագրված նպատակը գրեթե ապահովվում է 2023 թվականի հուլիսի մեկով: Այդ հարաբերակցությունը 99.5 տոկոս է»,-ասաց Նարեկ Մկրտչյանն ավելացրեց, որ եթե 2018 թվտվյհալների համաձայն նվազագույն կենսաթոշակը մենք 2018 թվականից այս պահի դրությամբ 225 տոկոսով բարձրացվել է՝ 16000 դրամից դառնալով 36000 դրամ: Նույն տրամաբանությամբ միջին կենսաթոշակի մասով 22 տոկոս է, զինվորականի մասով՝ 32 տոկոս, բայց մի շատ կարևոր հանգամանք էլ կա. եթե 2018 թվականին կենսաթոշակառուների թիվը 554 000 էր, ապա հունիս ամսվա տվյալներով գերազանցել է 595 000-ը»,- նշեց նախարարը:

Նախարարությունի նշում են. 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կբարձրանան։
Ըստ այդմ՝
նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36 000 դրամ (31 600 դրամի փոխարեն),
աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 24 000 դրամ (21 000 դրամի փոխարեն).
զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է 1 750 դրամ (1 600 դրամի փոխարեն).
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
1) ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50 600 դրամ (46 000 դրամի փոխարեն),
2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41 400 դրամ (36 000 դրամի փոխարեն),
3) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38 000 դրամ (33 000 դրամի փոխարեն),
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 38 000 դրամ (33 000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120 000 դրամ (90 000 դրամի փոխարեն)։
Հուլիսի 1-ից ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը նույնպես կավելանան՝
ծերության նպաստի չափը՝ 36 000 դրամ (31 600 դրամի փոխարեն),
ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39 000 դրամ (31 600 դրամի փոխարեն),
ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37 500 դրամ (31600 դրամի փոխարեն),
ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36 000 դրամ (31 600 դրամի փոխարեն),
կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 36 000 դրամ (31 600 դրամի փոխարեն)։
Կառավարության ծրագրի համաձայն, պետական կենսաթոշակների չափերը մինչև 2026 թվականը պարբերաբար կբարձրացվեն․ նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանաբար կհավասարեցվեն պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ