Հուլիսին 237,603 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտե

Աննա Կոստանյան 9.08.2024 - 16:26
9.08.2024 - 16:26 դիտում

2024 թ.-ի հուլիս ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 237,603 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 255,706։

2024 թ․ հունվար-հուլիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): Այդ մասին տեղեկատվություն է հաղորդել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ