Կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի դոցենտ Բելա Հովհաննիսյանի հեղինակած «Օրորներ» խորագիրը կրող օրորների շարքում ավելացավ ևս մեկը։ «Հոր օրոր» այսպես է անվանել հեղինակը։ Այն հոր պահապան օրորն է ընտանիքին՝ փոքրից մինչև մեծ /որդուց մինչև Նանե/։ Ըստ հեղինակի ստեղծագործությունը ներկայացնում է հայ տղամարդու ուժը` որպես սյուն, հենարան ընտանիքին …
Օրորերգի կատարումը հանրահայտ, օպերային երգիչ, բարիտոն Գուրգեն Բավեյանինն է, ով Հայաստանը ներկայացնում է աշխարհի տարբեր բեմահարթակներից։
Գ.Բավեյանը հուլիսի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ ունեցավ Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարման ժամանակ (մարմնավորելով Շոնարի դերակատարումը): Համերգը նվիրված էր Գոհար Գասպարյանի 100 ամյակին։