Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել Բաստարտոյին՝ նվաճելով WBA Continental չեմպիոնական գոտին

16.03.2025 - 19:44 դիտում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորել է Հովհաննես Բաչկովին WBA Continental չեմպիոնական գոտին նվաճելու կապակցությամբ և համապատասխան հաղորդագրություն տարածել:

«Դուբայում կայացած Paddy’s day boxing show-ի ընթացքում հայ մարզիկը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց վենեսուելացի Ջոս Ռիվաս Բաստարդոյին, որը մինչև այս անպարտելի էր պրոֆեսիոնալ ռինգում։

Վստահ ենք, որ Հովհաննես Բաչկովը դեռ ավելի մեծ ռինգեր ու տիտղոսներ է նվաճելու», – ասվում է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ