Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի է, ունի բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ գույքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 190 միլիոն դրամ է կազմել։