Հողը դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել եք երջանիկ կյանքով ապրում եք Պրահայում. վարչապետ

5.05.2023 - 20:40 դիտում

Չեխիայում ապրող արցախցի արվեստագետը հետաքրքրվեց, թե ինչպես է վարչապետը պատկերացնում Ադրբեջանի հետ խաղաղությունը.

«Դուք ասում եք խաղաղություն, այդ խաղաղություն դուք ինչպե՞ս եք ընդունում՝ հողեր զիջելո՞վ»:

Հայաստանի վարչապետը պատասխանեց՝ Արցախը չի հանձնվել, 2018 թվականից արել է ամեն ինչ, որ պաշտպանության բանակը պատրաստ լինի պատերազմի։

Փաշինյանը նկատեց, որ 1994 թվականին Արցախյան պատերազմում հաղթելուց հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության թիվը նվազել է, Ադրբեջանինը՝ կրկնապատկվել։

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) – Մեծ հաշվով, հայրենիքն այն է, որտեղ ապրում ես։ Մեր խնդիրն այն է, որ մենք մի տեղում ապրել ենք, ուրիշ տեղ հայրենիք ենք համարել։ Մենք այդ հողերը, որ հանձնել ենք, քանի՞ մարդ էր ապրում, 30 տարվա ընթացքում ինչ ավելացված արժեքի հարկ էր ստեղծվում, քանի կոպեկի հարկ է… Հայրենիքը հեռվից սիրելու սովորությանը եկեք վերջ տանք։ Հողը դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել եք երջանիկ կյանքով ապրում եք Պրահայում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ