Հոկտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն

Աստղիկ Խաչատրյան 17.10.2023 - 19:31
17.10.2023 - 19:31 դիտում

Հոկտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում է լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Այցի շրջանակներում Լուիզ Մուշիկիվաբոն հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ