Հոգևորականները հանրահավաքին ներկա են լինելու հնարավոր լարվածությունները մեղմելու համար. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

1.05.2022 - 15:36 դիտում
Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում նախատեսված հանրահավաքին հոգևորականների մասնակցության վերաբերյալ լրատվականների հարցերին ի պատասխան ցանկանում եմ ընդհանրացված տեղեկացնել հետևյալը։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։
«Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար:
Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ սադրանքներին տրվելուց:
Աղոթում ենք Հայաստան և Արցախ մեր հայրենիքի ապահովության ու անվտանգության, մեր ժողովրդի բարօր կյանքի համար»,- նշված է գրառման մեջ։

Ի պատասխան հանրահավաքին հոգևորականների մասնակցության հարցերին
—————-

Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում նախատեսված…

Опубликовано Եսայի քահանա Արթենյան Воскресенье, 1 мая 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ