Հոբելյանական երեկո և մրցանակաբաշխություն. ԵՆԿ ՀԿ-ն 16 տարեկան է

Հրաչ Սահակյան 30.12.2024 - 17:02
30.12.2024 - 17:02 դիտում

ԵՆԿ ՀԿ-ի հոբելյանական երեկոն մեկնարկեց ավանդական մրցանակաբաշխությամբ: Տարվա գործընկեր պետական կառույցի ներկայացուցիչ անվանակարգում էին ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ ու Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարը: Հաջորդիվ տարվա գործընկեր մեդիա ներկայացուցիչ անվանակարգում պարգևատրվեցին կազմակերպության գործունեությունը տարբեր ժամանակներում բազմաթիվ անգամ լուսաբանած լրագրողները:  Այս թվում էին նաև Ցայգ ՀԸ լրագրողները: ԵՆԿ  ՀԿ-ն 16 տարեկան է և անցնող տարիներից յուրաքանչյուրը իրենք օգտագործել են կազմակերպությունը ավելի հզորացնելու և զարգացնելու ուղությամբ, ինչն էլ իր հերթին նպաստում է երիտասարդների կյանքի բարելավմանը,- նշում է ԵՆԿ ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ