Հնեվանք. վանական համալիր Լոռու մարզում

Աննա Կոստանյան 8.08.2022 - 15:37
8.08.2022 - 15:37 դիտում

Հնեվանք, վանական համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Լոռու մարզում՝ Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Կառուցվել է 7-րդ դարում, 12-13-րդ դարերում գործել է որպես քաղկեդոնական վանք։ Ներկայիս կիսավեր համալիրի կազմում եղել են երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։
Հնեվանքի վանական համալիրի ամենահին շինությունը՝ գլխավոր եկեղեցին, կառուցվել է 7-րդ դարում դեղնավուն սրբատաշ ֆելզիտից։ 1123 թվականին Վրաստանի Դավիթ Շինարար թագավորը Լոռի-Տաշիրն ամբողջությամբ հանձնել է ամիրսպասալար Իվանե Օրբելյանին։ 1128 թվականին ամիրսպասալար է դարձել Իվանեի որդի Սմբատը, որը 1154 թվականին վերանորոգել է Հնեվանքի գլխավոր եկեղեցին (ըստ թմբուկի քիվատակ գոտու վրացերեն արձանագրության), համալիրի գլխավոր եկեղեցուն 1186–1206 թվականին արևմուտքից կցվել է գավիթը։ Միաժամանակ կառուցվել է միանավ գմբեթավոր սրահը, որը հյուսիսից բացվում է գավթի մեջ։
Եկեղեցու պատերին պահպանվել են վրացերեն արձանագրություններ։
Նորագույն ժամանակներ վանական համալիրը հասել է կիսավեր վիճակում։ 21-րդ դարում գլխավոր եկեղեցին վերանորգվել է, և 2006 թվականի նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել գմբեթի խաչի օծման և տեղադրման արարողությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ