Հնդկաստանի և Պակիստանի միջև նոր լարվածություն

Աննա Կոստանյան 24.04.2025 - 18:29
24.04.2025 - 18:29 դիտում

Հնդկաստանն արտաքսել է Պակիստանի դեսպանատան աշխատակիցներին Նյու Դելիում, արգելել է Պակիստանի քաղաքացիների մուտքը և 48 ժամ է տվել երկրում գտնվող պակիստանցիներին պետության տարածքը լքելու համար:

Հնդկաստանը փակել է նաև Հնդկաստան-Պակիստան սահմանի անցակետը: Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման միջոցներ են ձեռնարկվել՝ ի պատասխան նախօրեին Հնդկաստանի Փահալգամ քաղաքի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության:

Պակիստանն էլ փակել է օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար: Իսլամաբադը նաև դադարեցրել է Հնդկաստանի հետ առևտուրը, ներառյալ՝ Պակիստանի տարացքով ապրանքների փոխադրումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ