Հնդկաստանից Գերմանիա մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

6.09.2024 - 22:55 դիտում

Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն օդանավում ռումբի տեղադրման մասին տեղեկություն ստանալուց հետո չնախատեսված վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում:

Այս մասին հայտնել է Էրզրումի նահանգապետ Մուստաֆա Չիֆթչին:

Նա տեղեկացրել է, որ, եթե տեղեկությունը հերքվի, Հնդկաստանից Գերմանիա մեկնող ինքնաթիռը կշարունակի թռիչքը։ Էրզրումի օդանավակայանն այժմ փակ է թռիչքների համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ