Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 244 միլիոն դոլարի զենք

Անի Հովհաննիսյան 29.09.2022 - 11:20
29.09.2022 - 11:20 դիտում

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել, գրում է Economic Times-ը:

Ըստ կայքի՝ երկու երկրների կառավարությունները զենքի և զինամթերքի մատակարարման պայմանագրերը ստորագրել են այս ամսվա ընթացքում։

Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք:

Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար:

Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ