«Հյուսիս-հարավ»-ի Լանջիկ-Գյումրի հատվածում 23 կմ երկշարք ճանապարհը կդառնա քառաշարք

24.06.2023 - 22:07 դիտում

«Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են կառուցման աշխատանքները, տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

«23 կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում ընթանում են տարբեր աշխատանքներ՝ հողային, ասֆալտապատում, կամուրջների, վերգետնյա և ստորգետնյա անցումների, գյուղտեխնիկայի անցումների, տրանսպորտային հանգույցների, հեղեղատարների, արհեստական այլ կառույցների կառուցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կառուցման արդյունքում 23 կմ երկշարք ճանապարհը կլայնացվի՝ դարձնելով քառաշարք ճանապարհ:
Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի ԵՆԲ վարկային և դրամաշնորհային միջոցներով։

Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները նախանշված է ավարտել մինչև տարեվերջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ