Հյուսիսային Կորեան պայթեցրել է Հարավային Կորեայի հետ սահմանին գտնվող ճանապարհները

Աննա Կոստանյան 15.10.2024 - 18:35
15.10.2024 - 18:35 դիտում

ԿԺԴՀ զինվորականները պայթեցրել են երկիրը Կորեական թերակղզու հարավի հետ կապող ճանապարհների հատվածները Կիոնիսոն և Դոնգհա գծի երկարությամբ: Հարավային Կորեան ճանապարհների պայթեցմանն արձագանքել է իր տարածքում կրակոցներ արձակելով։ Factor.am-ի փոանցմամբ, այս մասին հաղորդում է Yonhap-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի տվյալները, առաջին ճանապարհը՝ Քյոնիսոն գիծը, գտնվում է Կորեական թերակղզու արևմուտքում և միացնում է Կէսոնգ (ԿԺԴՀ) և Պաջու (Հարավային Կորեա) քաղաքները։ Երկրորդ գիծը՝ Տոնխեն, գտնվում է Ճապոնական ծովի ափին։ Միացյալ շտաբների պետերը հոկտեմբերի 14-ին հայտնել են, որ հյուսիսկորեացի զինվորականները պատրաստվում են պայթեցնել սահմանի ճանապարհները: Այս հայտարարությունից առաջ ԿԺԴՀ-ն հայտարարել էր Հարավային Կորեայի հետ ճանապարհների և երկաթգծերի փակման մասին և նշել էր, որ նախատեսում է սահմանը վերածել «ամրոցի»։ Հոկտեմբերի 13-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Ջոնգին սպառնացել էր Սեուլին «սարսափելի ողբերգական հետևանքներով»՝ երկրի տարածքում հարավկորեական մեկ այլ անօդաչու թռչող սարքի վայրէջքի դեպքում։ Հարավային Կորեան հերքել է անօդաչու թռչող սարքի արձակումը և ի պատասխան սպառնացել Հյուսիսային Կորեային։ Հոկտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտպանության հարցերով հանդիպում է անցկացրել՝ «քննարկելու երկրի ինքնիշխանության խախտումը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ