Հյուսիսային Կորեան համավարակի պատճառով հրաժարվել է Օլիմպիական խաղերին մասնակցությունից

Գոհար Ստեփանյան 6.04.2021 - 11:35
6.04.2021 - 11:35 դիտում

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի մասնակցի այս տարի Տոկիոյում նախանշված Օլիմպիական խաղերին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով՝ փոխանցում է BBC-ն:

Հարավային Կորեան հույս ուներ, որ Օլիմպիական խաղերի միջոցով հնարավոր կլիներ վերսկսել Փհենյանի հետ բանակցությունները:

Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերին երկու կողմերի մասնակցության արդյունքում տեղի է ունեցել պատմական գագաթնաժողովը:

Պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ վարակման դեպքեր չկան երկրում, սակայն փորձագետները թերահավատորեն են վերաբերվում այդ հայտարարությանը:

Հյուսիսային Կորեան առաջին պետությունն է, որը համավարակի պատճառով հրաժարվում է Օլիմպիական խաղերի մասնակցությունից: Մարզական իրադարձությունը մեկնարկում է հուլիսի 23-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ