ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին

Աստղիկ Խաչատրյան 12.08.2021 - 19:24
12.08.2021 - 19:24 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք հաստատվել են օգոստոսի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստում, հետադարձ ուժ չունեն:

Սա նշանակում է, որ նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձն այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև այս նախագծով սահմանվող վերջնաժամկետները։ Այսինքն՝ շահառուները, ովքեր օգտվում են այս արտոնությունից և ստանում են եկամտային հարկի գումար­ները, շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային hարկի գումարները այնպես, ինչպես ստանում էին մինչ այժմ։

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագծով մասնավորապես, առա­ջարկ­վում է սահ­մանել, որ եկամտային հարկի վերադարձման համա­կարգը կիրառելի չէ՝

ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առա­ջին գոտում,

բ․ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,

գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի  երրորդ գոտում,

դ․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ այս սահ­մա­նա­փա­կումները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստաց­ված շինարարության թույլ­տվու­­թյունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազ­մա­բնա­կա­րան բնակելի շենքերի բնակարանների մասով։

Պարզաբանում՝ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին

Опубликовано ՀՀ ֆինանսների նախարարություն Четверг, 12 августа 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ