ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ՖՆ հետ համագործակցության շրջանակներում քննարկումներին

Աստղիկ Խաչատրյան 25.07.2024 - 19:34
25.07.2024 - 19:34 դիտում

Հուլիսի 7-9-ը Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունների միջև երկկողմ համագործակցության շրջանակներում քննարկումների ՀՀ ՖՆ մակրոտնտեսական կանխատեսումների համակարգի բարելավման ուղղությամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, այցը կազմակերպվել է ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև 2023-2025 թթ. երկկողմ համաձայնագրի 2024 թ. միջոցառումների ծրագրով նախատեսված «ՀՀ մակրոտնտեսական և բյուջետային կանխատեսումների համակարգի զարգացում» ուղղության շրջանակներում։ Վերջինիս ընթացքում պատվիրակությունը մասնակցել է հարկային եկամուտների կանխատեսման ուղղությամբ կատարված աշխատանքի ամփոփ արդյունքների, ինչպես նաև տնտեսության իրական հատվածի ցուցանիշների կանխատեսման գործիքակազմի կատարելագործման աշխատանքների քննարկումներին։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին․

  • երկկողմ համագործակցության շրջանակներում գործող ծրագրերի ընթացքը.
  • «ՀՀ մակրոտնտեսական և բյուջետային կանխատեսումների համակարգի զարգացում» ծրագրի ընթացիկ արդյունքները.
  • ՀՀ ֆինանսների նախարարությունում իրական հատվածի կանխատեսումների համար ներկայումս կիրառվող մոդելային համակարգը.
  • ՌԴ ՖՆ գիտահետազոտական կենտրոնի կողմից մշակված կիսակառուցվածքային մակրոտնտեսական մոդելը և դրա միջոցով կանխատեսումների իրականացումը.
  • հարկաբյուջետային կանխատեսումների և ռիսկերի գնահատման համակարգը ՌԴ ֆինանսների նախարարությունում.
  • համագործակցության շրջանակներում նոր գործիքակազմի մշակումը մակրոտնտեսական բնույթի հարկաբյուջետային ռիսկերի գնահատման ուղղությամբ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ